 |
Հարց պատասխան |
 |
 |
 |
 |
 |
1.Ինչպես գրանցվել համակարգում Հայտարարություններ տեղադրելու համար դուք պետք է գրանցվեք:
|
 |
 |
 |
 |
 |
Համակարգում գրանցվելու համար սեղմեք էջի աջ մասում գտնվող «Գրանցվել» բառի վրա: |
 |
 |
 |
 |
 |
Բացված գրանցման էջում պետք է լրացնել ձեր անձնական տվյալները:
Պարտադիր պետք է լրացվեն հետևյալ դաշտերը.
- Մուտքանուն
- Գաղտնաբառ
- Կրկնել գաղտնաբառը
- Անուն
- Ազգանուն
- Էլ-փոստ
- Կայքից օգտվելու համար դուք պետք է համաձայն լինեք կայքից օգտվելու պայմաններին, որի համար պետք է նշել համապտասխան վանդակում
Պետք է մուտքագրեք կոդը, որը տեսնում եք նկարում
Որից հետո սեղմեք «Գրանցվել»
Եթե ամեն ինչ ճիշտ եք մուտքագրել, ապա կգրանցվեք համակարգում և հնարավորություն կստանաք անվճար հայտարարություններ մուտքագրել:
Եթե ուզում եք որ ձեր էլ-փոստը ցույց տրվի հայտարարության մեջ, նշեք «Ցույց տալ էլ-փոստը հայտարարության մեջ» վանդակում:
Անկախ նրանից թե ցույց է տրվում էլ-փոստը հայտարարության մեջ թե չե, ձեր հայտարարությունը տեսնողները կարող են ձեզ հաղորդագրություն ուղարկել ձեր էլ-փոստին:
Եթե ինչ որ դաշտեր սխալ են լրացված ապա դուք կտեսնեք համապատասխան սխալի բացատրությունը, իսկ սխալ մուտքագրված դաշտերը կնշվեն մուգ մոխրագույն գույնով:
Ստացված մուտքանունը և գաղտնաբառը դուք հետո կարող եք օգտագործել կայք մտնելու համար:
2. Ինչ լեզուներով կարելի է գրել հայտարարությունը
Քանի որ կայքը լիովին աշխատում է «Unicode» - ով, այդ պատճառով ձեր մուտքանունը, գաղտնաբառը և մնացած տվյալները դուք կարող եք լրացնել ցանկացած լեզվով, այդ թվում նաև հայերենով:
Եթե ձեր հայտարարությունը արդեն գրված է օրինակ «Word» - ում, ապա նախքան այն copy - paste անելը մի մոռացեք, որ այն պետք է լինե գրված «Unicode» - ով:
Իսկ եթե դուք այն գրել եք ոչ «Unicode» - ով, այսինքն օրինակ Arial Armenian, Times Armenian, Times New Roman, Verdana կամ այլ ոչ «Unicode» ֆոնտերով ապա դուք պետք է նախորոք այն վերածեք «Unicode» - ի
համապատասխան ծրագրերի օգնությամբ ( օրինակ KwWin - ով ):
«Unicode» ֆոնտեր են օրինակ «Arial Unicode MS» և «Sylfean» ֆոնտերը:
KdWin - ով աշխատելու դեպքում հայերեն կամ ռուսերեն գրելու համար պետք է օգտագործել «Unicode» - ը:
3. Ինչ անել եթե մոռացեք եք ձեր գաղտնաբառը:
Եթե դուք մոռացել եք գաղտնաբառը, ապա սեղմեք էջի աջ անկյունում գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» link - ի վրա:
Որից հետո բացված էջում դուք պետք է գրեք ձեր մուտքանունը, մուտքագրեք նկարի վրա գրված կոդը, որից հետո ձեր էլ-փոստի վրա կստանաք ձեր մուտքանունը և գաղտնաբառը:
|
 |
 |
 |
 |
 |
Եթե մոռացել եք նաև մուտքանունը, ապա դիմեք կայքի ադմինիստրատորին մտնելով կոնտակտներ էջը: Հաղորդեք միայն ձեր էլ-փոստը, որից հետ 1 օրվա ընթացքում կստանաք ձեր էլ-փոստին մուտքանունը և գաղտնաբառը:
4. Ինչպես ավելացնել նոր հայտարարություն
Երբ դուք արդեն գրանցվել եք ապա օգտագործելով ձեր մուտքանունը և գաղտնաբառը մուտք գործեք կայք:
Վերևում սեղմեք «Ավելացնել/Փոխել հայտարարությունները» link - ի վրա:
«Ավելացնել նոր հայտարարություն» էջում սկզբից ընտրեք բաժինը, որտեղ ուզում եք ավելացնել հայտարարությունը: Եթե ձեր հայտարարությունը վերաբերվում է Առք/Վաճառքին կամ վարձակալությանը ապա նշեք «Գինը» և
մուտքագրեք հայտարարությունը: Դուք կարող եք ավելացնել նաև մինչև 3 նկարներ ձեր հայտարարության մեջ: Նկարները կարող են լինել jpeg, gif կամ png ֆորմատի, ամենաշատը 40 kb չափսի:
|
 |
 |
 |
 |
 |
Համակարգում գրանցվելու համար սեղմեք էջի աջ մասում գտնվող «Գրանցվել» բառի վրա: |
 |
 |
Այստեղ պարտադիր պետք է նշվի երկու դաշտ.
- Հայտարարության բաժինը
- Հայտարարության տեքստը
«Գինը» դաշտը լրացնելը, ինչպես նաև նկարները պարտադիր չեն:
(Մուտքագրված հայտարարությունը հետագայում ցանկացած պահի դուք կարող եք փոխել, կամ ջնջել: Թե ինչպես դա անել, նայիր հաջորդ կետը:)
Հայտարարությունը ավելացնելու համար սեղմեք «Ավելացնել հայտարարությունը»:
Եթե ամեն ինչ ճիշտ է արված, ապա նոր ավելացված ձեր հայտարարությունները դուք կտեսնեք ներքևում:
Ամենաշատ հայտարարությունների քանակը, որը դուք կարող եք մուտքագրել կարող եք տեսնել եթե մտնեք «Փոխել անձնական տվյալները» էջը: Տվյալ պահին այն 100 է:
5. Ինչպես ջնջել հայտարարությունը
Մուտքագրված հայտարարությունը ջնջելու համար հայտարարությունների ցուցակի վրա նշեք աջ կողմի վանդակներում այն հայտարարությունների դիմաց,
որոնք ուզում եք ջնջել և սեղմեք «Delete Selected»:( Եթե միացված է Javascript - ը ապա ջնջելու համար նշված հայտարարությունները կնշվեն կանաչ գույնով, իսկ ներքևում ցույց կտրվի նշված հայտարարությունների քանակը: )
6. Ինչպես փոփոխել հայտարարությունը
Հայտարարությունը փոփոխելու համար «Ավելացնել/Փոփոխել հայտարարությունները» էջում մուտքագրված հայտարարությունների ցուցակի աջ մասում համապատասխան հայտարարության դիմաց սեղմեք «Փոփոխել...» link - ի վրա:
Այստեղ դուք կարող եք փոփոխել հայտարարության տեքստը և գինը, ինչպես նաև ավելացնել նկարներ կամ ջնջել նախկին նկարները:
Եթե դուք ուզում եք տեղափոխել հայտարարությունը ուրիշ բաժին, ապա ներքևում նշեք այն բաժինը, ուր ուզում եք տեղափոխել հայտարարությունը:
Բոլոր փոփոխությունները կատարելուց հետո սեղմեք «Հիշել փոփոխությունները»:
Եթե դուք ուզում եք փոփոխել ձեր էլ-փոստը ապա դա դուք կարող եք անել «Փոխել անձնական տվյալները» էջում:
7. Ինչպես փոփոխել անձնական տվյալները:
Անձնական տվյալները փոխելու համար մտեք «Փոխել անձնական տվյալները» էջը:
Բացի ձեր մուտքանունից, դուք կարող եք փոխել ձեր բոլոր տվյալները: Տվյալները փոխելուց հետո սեղմեք «Հիշել փոփոխությունները»
Գաղտնաբառը փոխելու համար ներքևում նշեք ձեր գաղտնաբառը և նոր գաղտնաբառը և սեղմեք «Փոխել գաղտնաբառը»:
Ձեր հարցերի պատասխանը այստեղ չգտնելու դեպքում կամ առաջարկությունների համար կապնվեք մեզ հետ info@arm-business.com հասցեով էլ-փոստի միջոցով: Դուք դա նաև կարող եք անել «Կոնտակտներ» էջում:
|
 |